Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ նախքան Մոսկվայում նախատեսվող հանդիպումը՝ հայկական կողմը Բաքվին ներկայացրել էր առաջարկների նոր փաթեթ:
«Բայց մենք Հայաստանին առաջարկներ ուղարկել էինք դեռ երկու ամիս առաջ: Առաջարկները ներկայացնելուց հետո հայկական կողմը հայտարարել էր, թե իբր Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումից, և նման ապատեղեկատվություն տարածելով՝ փորձում է սխալ հանրային կարծիք ստեղծել»,- ասել է Բայրամովը:
Նա նաև ասել է, որ իրենք վերջին պահին են իմացել, որ Հայաստանը հրաժարվել է բանակցությունների հերթական փուլում հանդիպումից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ