Ռուս խաղաղապահ առաքելության կհասցեին մեղադրանքները հիմնավորված չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է փոխարինեն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի խաղաղապահներին, ինչ-որ Մինսկի խմբի, ապա դա պետք է համաձայնեցված լինի կողմերի, առաջին հերթին Ադրբեջանի հետ,- ասել է Լավրովը: – Եթե Բաքուն ու Երևանը ցանկանում են հրաժարվել ռուս խաղաղապահների ծառայություններից, նրանք կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և մտածել այլ տարբերակի մասին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ