Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում. սրա հետեւանքը լինելու է ծանր. Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 23,2022 17:34

«Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում մեկ սեղանի շուրջ նստել, բայց դա չպետք է ստվերի Արցախի խնդրի կարգավորման ոլորտում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Բայց դրան պետք է օժանդակի Հայաստանը, ոչ թե մտնի հակասության մեջ: Ռուսաստանի եւ Հայաստանի իրարից տարբերվող տեսակետները վկայությունն են այն մասին, որ պաշտոնական Երեւանը չի աշխատում ՌԴ-ի հետ՝ հավուր պատշաճի, որ կարողանանք մենք ունենալ ՌԴ-ի լիարժեք ներգրավվածություն անվտանգության եւ ինքնորոշված Արցախի իրավունքների պաշտպանության հարցերում: Եթե ՀՀ իշխանությունը շարունակելու է նման վարքագիծը, դա խոսում է այն մասին, որ հերթական անգամ ՀՀ-ն հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում: Սրա հետեւանքը լինելու է ծանր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով այսօր ՌԴ-ում նախատեսված ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որին հայկական կողմը չմասնակցեց:

Հիշեցնենք, այս առիթով ՀՀ եւ ՌԴ ԱԳ հայտարարությունները տարբերվում էին. հայկական կողմը հայտարարեց, որ խնդրել է հետաձգել հանդիպումը, ռուսական կողմը հայտարարեց, որ հայկական կողմը հրաժարվել է հանդիպումից:

Ընդդիմադիր գործչի պնդմամբ, եթե այս իշխանությունը դրսեւորեր վարքագիծ, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում չեն կարող տեղի ունենալ բանակցություններ, մենք այսօրվան չէինք հասնի. «Բայց իրենք հետեւողականորեն անընդհատ զիջելով, անընդհատ գլուխները խոնարհելով, կեղծ խաղաղասիրության մասին խոսելով, բերել հասցրել են այնտեղ, որ Ադրբեջանը փաստացի իրականացնում է ցեղասպանությանն ուղղված գործողություն եւ ՀՀ իշխանությունը չի կարողանում դրան պատասխանել: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացի շարունակություն կամ վերականգնում կարող է տեղի ունենալ այն ձեւաչափի շրջանակում, որը ժամանակին 24-25 տարի եղել է որպես ԼՂ խնդրի կարգավորման բանաձեւը. դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երաշխավորված երեք սկզբունքներն են: Հիմա այս երեք երկրների բացակայության պայմաններում ինչպե՞ս ես դու համարձակվում գնալ, բանակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանը խոսեց նաեւ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի մասին, որն այսօր քննարկվում էր խորհրդարանի արտահերթ նստաշրջանում: Իր բնութագրմամբ, փաթեթը օրենքի խստացնող նորմի հետադարձ ուժի կիրառում է եւ հանցագործություն՝ արդարադատության, իրավունքի գերակայության հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031