Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը խանգարում է վերաինտեգրմանը․ նրա հայտնվելուց առաջ այդ ուղղությամբ դրական շփումներ կային․ Բայրամով

Դեկտեմբեր 23,2022 17:22

Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը լքի Լեռնային Ղարաբաղը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Այսօր մեր տարածաշրջանում կան օտար տարրեր: Նկատի ունեմ [Ռուբեն] Վարդանյանին: Նրա գործունեությունը գնահատում ենք որպես հանցավոր-արկածախնդրային: Նա պետք է լքի շրջանը, և որքան շուտ, այնքան լավ: Առաջին հերթին դրանից տուժում է տեղի բնակչությունը, որի վերաինտեգրմանը նա խանգարում է: Որովհետև նրա հայտնվելուց առաջ այդ ուղղությամբ դրական շփումներ կային: Մենք կարծում ենք, որ տվյալ գործոնը վնասաբեր է և ապակառուցողական: Նաև կոչ ենք անում շահագրգիռ կողմերին նպաստել հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին: Ադրբեջանը բազմիցս քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ և պատրաստ է այդպիսի քայլեր ձեռնարկել նաև հետագայում»,- ասել է Բայրամովը:

Նա նաև ասել է, որ այսօր Հայաստանը խախտում է իր եռակողմ պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները: «Ադրբեջանը միշտ հանդես է եկել բոլոր պարտավորությունները կատարելու օգտին: Մենք, իսկապես, պարտավորություն ունենք ապահովելու տեղաշարժը Լաչինի միջանցքով: Բայց այդ պարտավորությունը տարածվում է երեք դեպքերի վրա՝ քաղաքացիական անձանց տեղաշարժ, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժ»,- ասել է նա:

Ըստ Բայրամովի՝ Հայաստանը չարաշահում է Լաչինի միջանցքի նշանակությունը: «Մասնավորապես, չնայած պայմանավորվածություններին, հայ զինվորականները դեռ մնում են Ղարաբաղի շրջանում և այնտեղ հերթափոխ են իրականացնում: Երկրորդ պահը ականների թեման է, որն ամենասուրն է: Լաչինի միջանցքով Հայաստանը ականներ է տեղափոխում: 2020թ. նոյեմբերից Ադրբեջանի 276 քաղաքացի ականային ահաբեկչության թիրախ է դարձել, նրանցից 46-ը, այդ թվում 35 քաղաքացիական անձ, զոհվել են»,- ասել է նա:

Բայրամովը նաև ասել է, որ Լաչինի միջանցքով այցելություններ են իրականացվում «օտարերկրյա քաղաքացիներ՝ անհասկանալի նպատակներով»: «Եվս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանին լրջորեն վերաբերվել իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031