Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան հանդես է գալիս դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին. Լավրով

Դեկտեմբեր 23,2022 16:58

Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած բոլոր վիճելի հարցերը դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք կարծիքներ ենք փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման վերաբերյալ. մենք միասնական կարծիք ունենք, որ օպտիմալ լուծում կլիներ սահմանազատման գործնական աշխատանքների մեկնարկը. դրա համար ձևավորվել է համապատասխան երկկողմ հայ-ադրբեջանական հանձնաժողով, կողմերը համաձայնել են, որ այն պետք է աշխատի Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- ասել է Լավրովը:

Ընդ որում, նա կարևորել է այդ մեխանիզմի լիարժեք կայուն աշխատանքի ապահովումը, ուժի կիրառումից զերծ մնալը և բոլոր վիճելի հարցերը բացառապես դիվանագիտական միջոցներով լուծելը:

Լավրովը նաև նշել է, որ Բայրամովի հետ քննարկել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

«Մենք հաստատել ենք, որ ռուս խաղաղապահներն աշխատում են բառացիորեն ամեն ժամ իրավիճակի կարգավորման համար՝ կապ պահպանելով համապատասխան կողմերի հետ: Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը և լուծվեն տարաձայնությունները տարածաշրջանի հանքերի շահագործման վերաբերյալ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին, որոնք արձանագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: «Մեր Ադրբեջանցի գործընկերները, որքան հասկանում են, նույնպիսի դիրքորոշում ունեն»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031