Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դատավորների անկախությամբ նկատմամբ ոտնձգություն է». Էլինար Վարդանյան

Դեկտեմբեր 23,2022 16:40

«Այս նախագծերի փաթեթն ուղղված է դատական իշխանության դեմ: Սա իշխանությանը հնարավորություն է տալու իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնել դատական համակարգից, ընդ որում՝ այդ հեռացումը տեղի է ունենալու նուրբ ձեւով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն՝ անդրադառնալով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որն այսօր քննարկվում էր խորհրդարանի արտահերթ նստաշրջանում։

«Այս նախագծի համաձայն, դատավորի նկատմամբ կարելի է իրականացնել քրեական հետապնդում, եւ եթե մեկ ամիս այդ դատավորի լիազորությունները կասեցված են, ապա ռեզերվային դատավորներից որեւէ մեկը կփոխարինի նրան։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ դատավորը արդարացվի, նա այլեւս չի վերականգնվի, այլ կմնա ռեզերվում։ Սա դատավորների անկախությամբ նկատմամբ ոտնձգություն է»,-մանրամասնեց Էլինար Վարդանյանը:

Էլինար Վարդանյանի համար նորություն չէ, որ այս իշխանությունը կայուն քայլերով գնում էր դատական համակարգը սեփական գրպանին հարմար դարձնելու ուղով: Նա հիշեցրեց 2019 թվականին՝ դատարանների շրջափակումն այն պարագայում, երբ օդում կախված էր պատերազմի վտանգը, այնուհետեւ ասում էին «վնգստացող դատավորներ», վեթթինգով էին վախեցնում դատավորներին եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031