Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիան 92,000 դոլար կհատկացնի Բերդում սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, 71,000 դոլար՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնի և ապաստարանների բարեկարգման համար

Դեկտեմբեր 23,2022 16:36

Ճապոնիայի կառավարությունը 92,000 դոլար կհատկացնի Բերդ քաղաքում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով․ ևս 71,000 դոլար կտրամադրվի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնի և ապաստարանների բարեկարգման համար։ Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ՝ ստորագրվել է դրամաշնորհային ծրագրի երկու պայմանագիր՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Պահապան» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Կանանց աջակցման կենտրոնի» միջև։

Ողջունելով ներկաներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի դեսպանությանն ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված արդյունավետ ծրագրերի իրականացման համար։ Նախարարի տեղակալը նշել է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ հատկապես երեխաների զարգացման համար պատշաճ միջավայրի ապահովումն ԱՍՀՆ առաջնահերթություններից է, և նախարարությունը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծման ու զարգացման պատասխանատու, շարունակական աշխատանքներ կիրականացնի այս ուղղությամբ ևս։

«Ուրախ ենք, որ Ճապոնիայի կառավարության ուշադրության կենտրոնում նաև խոցելի խմբերի, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումն է։ Կարծում եմ՝ ջանքերի համախմբումն ու մեկտեղումը ևս մեկ քայլ առաջ կլինի այս կարևոր գործընթացում»,- նշել է Տ․ Ստեփանյանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս, կարևորելով նախարարության հետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերը հաջող ընթացք կունենան և ցանկալի արդյունք կգրանցեն․

«Բերդ քաղաքում սոցիալ-կրթական կենտրոնի կառուցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի նպաստել խոցելի խմբերի կյանքի որակի բարձրացմանն ու տնտեսական անկախությանը։ Մյուս ծրագրի շրջանակում կվերանորոգվեն ու կահույքով կապահովվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններն ու աջակցության կենտրոնը, ինչը հնարավորություն կստեղծի բարելավել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների կենսամիջավայրն ու ապահովել անվտանգությունը»։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031