Այսօր Գյումրու «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված բնակարանների պաշտոնական բացման արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանի ու տարբեր պաշտոնյաների հետ մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լրագրողները նրան հարց ուղղեցին Արցախը-Հայաստանին կապող Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհի մասին։
Նախարարը պարզաբանեց հետևյալը․ «Գիտեք՝ ճանապարհը Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետ սահման՝ 11 կիլոմետր, 700 մետր է, երեք շինարարական ընկերություններն են աշխատում։ Գլխավոր բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, ժայռային պայթեցումների։ Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսը ավարտված են։
Կարդացեք նաև
Մեր գրաֆիկը հետևյալն է․ ի ուրախություն մեզ, այս պահին եղանակային պայմանները թույլ են տալիս, բավական արագ տեմպով աշխատում ենք։ Հողային աշխատանքները մինչև ամսվա վերջ հիմնականում կավարտեն, զուգընթաց խողովակներ են տեղադրվում, հենապատեր կկառուցեն և մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ