Լրահոս
Օրվա լրահոսը

Սեղանների մակերեսները մաքուր չեն պահվում. կասեցվել է ևս մեկ հացի արտադրամասի գործունեություն

Դեկտեմբեր 23,2022 16:19

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում (Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված):

Ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է մի շարք խախտումներով, մասնավորապես՝ արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ (հացի թխման վառարաններ, հովացման դարակաշարեր), պատերի որոշ հատվածներ, սեղանների մակերեսները չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, պատերը պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութից՝ սալիկները պոկված են, իսկ առաստաղից մասնիկներ են թափվում, բացվող ներքին պատուհանը չունի հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց:


Արտադրական շինությունում պահվում են անձնակազմի անձնական հագուստը և սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կասեցվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի 3 մասնաճյուղերում գործող 3 հացի արտադրամասերի գործունեությունը՝ նույնանման խախտումների պատճառով:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031