Մենք պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել արտգործնախարարների հանդիպում, մենք նախապատրաստվել էինք այս հանդիպմանը, բայց ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին մասնակցությունից: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ցավում եմ, որ նման հնարավորություն բաց է թողնվել: Այնուամենայնիվ, մենք այսօր Ձեզ հետ հաճույքով կքննարկենք այն առաջադրանքները, որոնք դրված են մեր երկրների առջև՝ համապատասխան երկու երկրների նախագահների և Հայաստանի վարչապետի որոշումների: Չորս եռակողմ հայտարարություններ հավանություն են ստացել, դրանց շուրջ աշխատանքներն ընթանում են, բայց իհարկե, ցանկալի է, որ դրանք ավելի արագ լինեին: Որքան էլ հարցեր առաջ գան գետնի վրա, ես համոզված եմ, որ առավել ևս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող նախապատրաստել, որպեսզի այդ հարցերը կարգավորվեն»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ