Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանցու ու արցախցու միջեւ հատուկ հակամարտություն սարքեցին»․ Արթուր Սահակյան

Դեկտեմբեր 23,2022 15:31

«Մարդկանց գիտակցության մեջ հատուկ մտցվեց, որ Արցախն ավելորդ է եւ դժբախտությունների պատճառ է։ Ում հարմար էր այդպես մտածելը, անջատեց դա իր մտքից․․․Ցավոք սրտի, այնպես է ստացվում, որ մինչեւ դանակը չհասնի ոսկորին, դու չես զգալու, թե ինչ է կատարվել։ Մտածում էին, դե Արցախը հեռու է, մե՞զ ինչ։ Ես այդ մտայնությունը չեմ կարողանում հասկանալ․․․»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Արթուր Սահակյանը։

«Կարծում եմ՝ սա շատ կոնկրետ նախագիծ է։ Գունավոր հեղափոխություն՝ առաջին գործողությունը, հետո պատերազմը՝ երկրորդ գործողությունը, երրորդն էլ՝ դա էր․․․Սա կոնկրետ գծված, պայմանավորված մի ծրագիր է․․․Ինչ-որ ժամանակ թողնում են հանգիստ մնաս, հետո հանկարծ նման մի բան է տեղի ունենում»,- նշեց ռեժիսորը։ Ասաց, որ թատրոնի մարդկանցով եւս կոչ են հղել միջազգային հանրությանը՝ Արցախի շրջափակումը վերացնելու մասին, բայց առանձնապես հույսեր չի փայփայում, թե դա արդյունք կտա։

A protest action with the general question ‘Where is the UN? Why is it silent?’ referring to UN’s indifference to the conflict between Artsakh Republic and Azerbaijan took place near the UN Office in Armenia

A protest action with the general question ‘Where is the UN? Why is it silent?’ referring to UN’s indifference to the conflict between Artsakh Republic and Azerbaijan took place near the UN Office in Armenia

«Ես հիշում եմ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցի կանայք ու երեխաները ինչպես էին ցույց անում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, բայց ղեկավարը նույնիսկ դուրս չեկավ։ Երկու օր դուրս չեկավ, հետո ասաց՝ 2 հոգու կընդունեմ։ Այն օրն էլ գնացին ԵԽ, էլի չընդունեցին։ Այդ դեպքում էդ գրասենյակներն ինչո՞ւ են մինչեւ հիմա մնացել այստեղ։ Ուրեմն Հայաստանի ինչի՞ն են պետք այդ գրասենյակները, ինչո՞ւ են դրանք գալիս այստեղ խոպան»,-ասաց Արթուր Սահակյանը։

«Ես ռուսամետ չեմ, բայց որ վերլուծում եմ, տեսնում եմ, որ դեռեւս 90-ականներից ամեն ինչ միտված էր Ռուսաստանը քանդելու վրա, դա նաեւ լավ երեւում է ռուս-ուկրաինական պատերազմում։ Ես առավել եւս թուրքամետ չեմ, նաեւ սատանամետ չեմ, բայց էս բոլոր գործընթացները տանում են դեպի էդ աշխարհը․․․Հիմա էլ ստացվեց՝ հայաստանցու ու արցախցու միջեւ հատուկ հակամարտություն սարքեցին, ինչպես ռուսի եւ ուկրաինացու, ինչպես Թայվանի ու Չինաստանի միջեւ»,-ռեժիսորը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031