Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում իրավիճակը ոչնչով չի տարբերվում այլ տարածաշրջաններից, ուր ՄԱԿ-ը պարեն էր հասցնում. Հակոբ Ճաղարյան

Դեկտեմբեր 23,2022 15:23

Ավիացիոն փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի շրջափակման և Պարենի Համաշխարհային Ծրագրի (WFP)մասին
ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ

Շատերին, ում թվում է, թե Արցախը չճանաչված պետություն է, և չի կարող դիմել ՄԱԿ, բացատրում եմ՝ ԴԱՐՖՈւՐԸ, որ արդեն հիշատակել եմ որպես ինձ շատ ծանոթ թեմա, Սուդանի արևմուտքում գտնվող մի շրջան է: Առ այսօր:

Բայց ՄԱԿ-ը պարեն էր հասցնում տեղացիներին:

Վերջին օրինակը՝ (ինձ ծանոթ) 2017 թ. ՕՐԱԿԱՆ 2 Իլ-76, մոտ 100 տոննա պարեն է տեղափոխվել Դամասկոսից ՔԱՄԻՇԼԻ, շրջափակման մեջ հայտնված մի քանի հազար եզդիներին սովամահ լինելուց խուսափելու համար:

Արցախում իրավիճակը ոչնչով չի տարբերվում նշածս տարածաշրջաններից:

Արցախում շրջափակման մեջ հայտնվածների թիվը բազմակի գերազանցում է նույն ճակատագրին արժանացած եզդիների թվին (հիշ. օրը 100 տ բեռ):

ՄԻԱԿ պետությունը, որի քիմքով չի ՄԱԿ մասնակցությունը Արցախի փրկության ծրագրին` դա ինքն իրեն փրկիչ հռչակած մեր ոխերիմ բարեկամն է:

Ու ցանկացած ոք, ով կձգձգի, կամ կխոչընդոտի ՄԱԿ դիմելուն, ոխերիմ բարեկամի շահերի անթաքույց պաշտպանն է:

Այստեղ անգործությունն էլ չի նշանակում գործ չանել: Այլ հստակ նշանակում է գործ անել թշնամու օգտին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031