Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը իրավունք չունի համաձայնելու, որ Արցախը բռնակցվի Ադրբեջանին». Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 23,2022 14:38

«Մեթոդը, որ ես օգտագործում եմ իմ բանաձեւերում՝ արդյունքներն են եւ մասամբ հայտարարություններն ու գործողությունները, իսկ մարդկանց ցանկությունների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Գ․Հ․) ծրագրավորված եկել է՝ Արցախն ամբողջովին հանձնելու Ադրբեջանին, բռնակցելու, որի քաղաքական, իրավական եւ որեւէ այլ իրավունքը չունի»,- «Հայելի» ակումբում ասաց Ընդդեմ իրավական կամայականությունների հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով 12 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի եւ իր խոսքով՝ այդ ֆոնին իշխանության անտարբերության մասին։

«Ես չեմ ուզում կոնկրետ ազգանուններ ու մարդկանց նշել, քանի որ ասածս վերաբերվում է ամբողջ ՔՊ-ին․․․Հայաստանն իրավունք չուներ, բայց հրաժարվել է Արցախի եւ արցախահայության պաշտպանությունից։ Ամբողջ «Քաղաքացիական պայմանագրին» պետք է հայտարարել, որ Հայաստանն իրավունք չունի հրաժարվելու Արցախի եւ արցախահայության պաշտպանությունից։ Դա արձանագրված է մի քանի տեղ, Հայաստանը իրավունք չունի համաձայնելու, որ Արցախը բռնակցվի Ադրբեջանին»,-ասաց տիկին Ալավերդյանը։

Նրա խոսքով, «Քաղաքացիական պայմանագրի» անդամների բոլոր գործողություններն ու հայտարարությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը․ «Ոմանք խոսում են գումարների մասին, դա ինձ հետաքրքիր չէ, բայց հետաքրքիր է, թե ինչի՞ դիմաց է թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերը սպասարկող քաղաքականությունը տարվում։ Արցախը հայաթափելը թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրի մաս է կազմում։ Բացեք, թշնամու ծրագրերը կարդացեք, տեսեք՝ ինչ են ասում․․․Այնտեղ հետեւյալն է՝ ամբողջ այս տարածաշրջանի պետք է լինի թուրքական ազդեցության ներքո, պատկանի իրենց։ Չեմ ասում ադրբեջանական, որովհետեւ Ադրբեջանը վաղուց կլանվել է Թուրքիայի կողմից»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031