Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդում ոստիկանությանը. Մարտունիի նախկին քաղաքապետն աշխատանքի է տեղավորել իր հարազատներին, որոնք աշխատավարձ են ստացել առանց աշխատելու

Դեկտեմբեր 23,2022 14:26

Aravot.am-ին հասած տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել է գրություն, որ Մարտունիի նախկին քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ենթադրաբար չարաշահելով պաշտոնեական դիրքը 2018 թվականին համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի տան տարբեր հաստիքներում հրամանագրել է իր մտերիմներին:

Նրանցից մեկին աշխատանքի է ընդունել որպես մշակույթի տան գեղարվեստական ղեկավար, մեկ ուրիշին՝ մշակույթի տան երաժիշտ, մշակույթի տան էքսկուրսավար, մշակույթի տանը փողային երաժշտական գործիքների ուսուցիչ: Նշված անձիք աշխատանքի չեն ներկայացել, սակայն վարձատրվել են, որի համար համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել ընդհանուր 12.074.000 դրամ աշխատավարձ:

Վերջիններիս աշխատանքի չներկայանալու մասին, ըստ հաղորդման, տեղյակ է եղել նաեւ նշված մշակույթի տան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչդեռ ոչինչ չի արել:

Ամփոփագիրը եւ կից փաստաթղթերը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031