Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը եվրոպական գազի շուկա է մուտք գործել պատերազմից անմիջապես հետո. «ԼՈՒՅՍ»

Դեկտեմբեր 23,2022 13:56

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է գազի եվրոպական շուկայում Ադրբեջանի ներկայում զբաղեցրած տեղին և դերակատարությանը։

  • Եվրոպական գազի շուկա Ադրբեջանը մուտք գործեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, երբ շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքի վերջին բաղադրիչը՝ Տրանսադրիատիկ գազատարը։
  • 2020թ.-ի դրությամբ Ադրբեջանի բնական գազի հաստատված պաշարները կազմում են շուրջ 2,5 տրլն մ3 կամ համաշխարհային հաստատված պաշարների 1,3%-ը։ 2021թ․-ին 2011-ի համեմատ Ադրբեջանում գազի արդյունահանումը կրկնապատկվել է՝ կազմելով 31,8 մլրդ մ3՝ 2011-2021թթ. Ադրբեջանում գազի արդյունահանման միջին տարեկան աճը կազմել է 7․1%:
  • Նախորդ տարի Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $13,9 մլրդ, իսկ գազի վաճառքից՝ $6,5 մլրդ, սակայն այս տարի տարբերությունն ավելի է կրճատվել․ 2022թ․ առաջին եռամսյակում Ադրբեջանը նավթի վաճառքից ստացել է $3.8 մլրդ, իսկ բնական գազի վաճառքից՝ $3,5 մլրդ։
  • Ըստ «Բրիթիշ փեթրոլիում»-ի զեկույցի՝ 2021-ին Ադրբեջանից բնական գազի արտահանումը խողովակաշարով կազմել է 19,5 մլրդ մ3, որից 8,2 մլրդ՝ դեպի ԵՄ, 11,3 մլրդ՝ դեպի Վրաստան և Թուրքիա։
  • Դեպի Եվրոպա արտահանվող ադրբեջանական էներգակիրների էական մասը ուղղվում է դեպի Իտալիա։ Բաքուն հանդիսանում է Իտալիայի նավթի ամենախոշոր մատակարարը, իսկ բնական գազի՝ 3-րդ ամենախոշոր մատակարարը։
  • 2021-ին Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի ԵՄ մատակարարված ադրբեջանական գազը կազմել է ԵՄ սպառման (շուրջ 400 մլրդ մ3) ընդամենը 2%-ը։
  • Միայն 2022թ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄն ադրբեջանական գազի համար վճարել է 4,9 մլրդ եվրո։ Հունաստանի և Իտալիայի համար 1000 մ3 ադրբեջանական գազի գինը կազմել է ավելի քան 1000 եվրո, Բուլղարիայի համար՝ շուրջ 900 եվրո։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031