Լրահոս
Օրվա լրահոսը

Կավելանա «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը 

Դեկտեմբեր 23,2022 13:47

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։

Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը:

2022 թվականի պետական բյուջեից «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ։ Նախատեսվում է, որ ծրագրի պետական ֆինանսավորումը 2023 թ.-ին կկազմի 2 մլրդ 64 մլն 900 հազար դրամ։

Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի սուբսիդավորման նպատակով ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացված գումարը կազմել է համապատասխանաբար 1 մլրդ 351 մլն 398 հազար 460 դրամ՝ 2021 թվականին և 1 մլրդ 146 մլն 929 հազար 700 դրամ՝ 2020 թվականին։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031