Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս. Հրաչ Ավթանդիլյան. «Արցախպրես»

Դեկտեմբեր 23,2022 13:38

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհի արգելափակման պայմաններում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների փոփոխության, դրանց առկայության կամ բացակայության վերաբերյալ ամենօրյա դիտարկումների վերաբերյալ «Արցախպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

Ինչ են ցույց տվել Հանձնաժողովի ամենօրյա դիտարկումները՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակումից հետո մասնավորապես վերջին 2 օրերին ինչ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պակաս է զգացվում, դրանցից որոնք են իսպառ բացակայում և որոնք են սպառման եզրին:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իր գործառույթների շրջանակներում ամենշաբաթյա կտրվածքով իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումներ, և ներկայումս՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից այդ դիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով:

Դեկտեմբերի 22-ի դրությամբ, Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու:

Ինչ կարևոր դեղամիջոցներ են բացակայում կամ սպառման եզրին: Դեղամիջոցների գներ աճե՞լ են:

-Հանձնաժողովի կողմից ամենօրյա ռեժիմով դիտարկումներ են իրականացվում նաև Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում՝ վերահսկելու և թույլ չտալու դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների իրացման գների անհիմն բարձրացումները: Իրականացված դիտարկումների արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում՝ հանրության տեղեկացվածությունն ապահովելու նպատակով: Գների անհիմն թանկացման վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում, արդյունքների մասին տեղեկացնելով վերջիններիս: Հանձնաժողովի կողմից բացատրական աշխատանքներ են տարվում դեղատների տնօրինության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիների բողոքները հիմնավոր չեն և դեղատան կողմից չէր իրականացվել գնի բարձրացում, այսինքն իրացման գնի թվացյալ փոփոխությունը պայմանավորված է ապրանքանիշերի, դրանց փոխարինողների, ծագման երկրի և դեղաչափերի տարբերությամբ: Իսկ այն դեպքերում, երբ բողոքները հիմնավոր են, Հանձնաժողովը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կիրառում է պատասխանատվության միջոց:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031