«Ազատություն». Բժիշկների համաշխարհային ասոցիացիան հումանիտար ճգնաժամում հայտնված հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու հրատապ գործողությունների կոչ է անում:
«Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կարողանում ստանալ պարենի մատակարարումներ ու բուժօգնություն, հիվանդները տարածաշրջանում չեն կարողանում տեղափոխվել հիվանդանոց Հայաստանի մայրաքաղաք Երևանում», – ասված է հաղորդագրությունում:
Ասոցիացիայի խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտարարել է. «Հիվանդները մահվան վտանգի տակ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց դեղորայքը և հասնել հիվանդանոց: Մենք հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով՝ խուսափելու համար այդ վատթարացող հումանիտար ճգնաժամից: Դա կարևորագույն ճանապարհ է կենսական նշանակություն ունեցող պարենի և բժշկական մատակարարումների համար»: