Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ»․ Աղվան Վարդանյան

Դեկտեմբեր 23,2022 12:10

«Արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից թույլ տվեք ձեզ բերել իրական օրակարգ»,- ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա փաստեց․ «Արցախը շրջափակված է։ Քարվաճառը հանձնված է։ Երկրորդ ճանապարհը չկա։ ՔՊ-ի խոստացած երրորդ՝ Կապան-Ջրական-Ջաբրայիլ ճանապարհը, կարծեմ, չի կառուցվել։

Հիմա էլ՝ Բերձոր-Լաչինի միջանցքը։ Որ, կարծեմ, նախկիններն էին բացել։

Ծայրահեղ սահմանային իրավիճակ։

Նոր բան չէ։ 1990-92-ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից։ Հայաստանի հետ միակ կապը՝ ուղղաթիռն էր։

Բայց կա մի աննշան տարբերություն։ Այն ժամանակ եւ Արցախում, եւ Հայաստանում իշխանություն կար։ Երկուսի նպատակը նույնն էր. անկախ պետականություն եւ Արցախ։ Արցախը իբրեւ անկախ պետականության հիմք։

Հիմա Հայաստանում ՔՊ իշխանություն է։ Առանց պետական մտածողության, առանց Արցախի։ Իշխանություն՝ իշխանության համար։

Արցախում նույն վիճակն է։ Կամ՝ սրա ածանցյալը։ Նաեւ խառն են։

Ու, բնականաբար, չկա համախմբում, չկա քաղաքական, պետական կամք ճգնաժամը հանգուցալուծելու։

Միակ քաղաքականությունը՝ խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն։ Մուրացկանություն։ Մուրացկանին չեն հարգում, խղճում են։ Օգնեն էլ՝ մուրացկան է մնալու։

Այսինքն՝ պետություն չկա, որ իրեն պարտադրի, որ իր շահը դարձնի այլոց շահը։

Բայց երկու լավ նորություն ունեմ։

1.Ինչպես 90-ականներին, ապաշրջափակվելու ենք։ Բոլոր առումներով։ Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու։

2.ՔՊ չի լինելու»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս ելույթից հետո ասաց․ «Պարոն Վարդանյան, տպավորություն է՝ 2007-ի ելույթ էր․ դարակից հանել էինք, ընթերցեցիք, որովհետև ինչ ասում եք, ճիշտ եք ասում, բայց 2006-2007-ին էր վերաբերում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031