ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քիչ առաջ 65 «կողմ», 25 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Տարածքային կառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթների համակարգման, հաշվետվողականության և այլնի հետ կապված առաջարկում ենք մարզպետարանների աշխատանքը տեղափոխել քաղաքականություն մշակող լիազոր մարմնի՝ նախարարության տիրույթ։ Այս նախաձեռնությունն ու առաջարկության հանգամանքը պայմանավորված է մեծ ծավալի աշխատանքով, որը հիմա իրականացնում ենք մարզպետարանների հետ՝ կապված վարչատարածքային բարեփոխումների, մարզերում և տարածքներում իրականացված բազմաթիվ ծրագրերի հետ։ Դիտվում է ավելի արդյունավետ, երբ կառավարության կողմից քաղաքականություն մշակող մարմինն ավելի արդյունավետ, հասանելի և մեթոդական առումով ավելի մեծ գործիքակազմով կկարողանա աշխատել այդ մարմինների հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ