Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխը չի եռում»

Դեկտեմբեր 23,2022 10:00

Այս օրերին հիշում եմ, թե ինչպես եմ դիմավորել 1993 եւ 1994 թվականները: Ես այն ժամանակ նախագահի մամուլի քարտուղարն էի: Չգիտեմ՝ ինչ առասպելներ են հիմա հյուսվում այն ժամանակվա իշխանության մասին, բայց իմ եւ նախագահի աշխատակազմում ծառայող իմ ընկերների կյանքը ոչնչով չէր տարբերվում մնացած հայաստանցիների կյանքից: Մի խոսքով՝ Նոր տարին դիմավորում էի ցրտաշունչ բնակարանում, մոմերի լույսի տակ: Բայց տրամադրությունս շատ ավելի բարձր էր, քան հիմա:

Եվ խնդիրը ոչ միայն այսօր շարունակվող պատերազմն է. կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Արցախի շրջափակումը հենց պատերազմական ակտ է: Բայց պատերազմից ու անգամ 2020 թվականի պարտությունից ավելի վատ, ավելի տխուր բան կա իմ կյանքում՝ անտարբերությունն՝ իր բոլոր դրսեւորումներով: 1992-94 թվականների պատերազմի ժամանակ գրեթե բոլորի տներում կախված էր Արցախի քարտեզը, որտեղ ամենօրյա ռեժիմով մարդիկ նշաններ էին դնում, թե որտեղ է առաջ գնացել կամ նահանջել մեր բանակը: Իսկ հիմա շատ մարդկանց հետ ֆիզիկական եւ վիրտուալ շփումը ցույց է տալիս, որ նրանք, ապրելով Հայաստանում, այս տեղեկատվական դարում ՉԳԻՏԵՆ, թե ինչ է հիմա կատարվում Արցախում:

Չգիտեն, որովհետեւ չեն ուզում իմանալ, հավանաբար, դա պաշտպանողական ռեակցիա է: Եվ այդ ռեակցիան, հոգեբանության հայտնի կանոններով, երբեմն ձեւափոխվում է անթաքույց ագրեսիայի: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իրեն ուղղված երկու տասնյակից ավելի մեկնաբանություններ, որոնց իմաստը հետեւյալն է. արցախցիներին զորակցելու կամ անգամ կարեկցելու ոչ մի պատճառ չկա: Փաշինյանական ընտրազանգվածի այս ծայրահեղական դրսեւորումները, կարծում եմ, մի քանի տասնյակից ավելի են:

Բայց հիմնական «թրենդը», իհարկե, անտարբերությունն է: Մարդկանց մեջ ես կրակ չեմ տեսնում կամ, ինչպես ինքը՝ վարչապետն էր պատերազմի ժամանակ արտահայտվել՝ «դուխը չի եռում»:

Իսկ թշնամին, վստահ եմ, ոչ մի զիջումից, ոչ մի պայմանավորվածությունից հետո չի հանգստանա: Ավելի ճիշտ՝ ՄԱԿ-ը, ՄԻԵԴ-ը, Ռուսաստանը կամ Ֆրանսիան նրան չեն զսպի: Նրան կարող է զսպել միայն Հայկական պետությունը եւ Հայկական բանակը: Եվ ասելով՝ «Հայկական», նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան։
    Իրականում և այդ ատելությունն և այդ անտարբերությունն այսօր չեն ծնվել։ Ներկայիս իշխանությունն մշտապես իր իշխանազավթման պայքարում օգտագործել է ղարաբաղցի հայաստանցի բաժանարար թեզը։ Կարծում եմ Դուք էլ եք հասկանում, որ օգտագործելով ,,ղարաբաղցի տականքներ,, թեզը հասուն քաղաքական գործիչները պատկերացնում էին, որ 5-10 տոկոս զանգվածն է իրականում հասկանալու , որ խոսքը կոնկրետ մարդկանց խմբի մասին է, ոչ թե բոլոր ղարաբաղցիների։
    Հետևաբար այլ արդյունք ակնկալել այդ ,,Օվերտոնի պատուհանից,, առնվազն միամտություն է։
    Արվել է նպատակային, արվել է երկար տարիներ, յուրաքանչյուրս էլ մեր կողմից կամա, թե ակամա նպաստել ենք դրան։
    Վայելենք

    • Aha says:

      I agree. Remember the famous ‘Let’s liberate our capital from the degenerate Karabakhtsis’ from the mouth of the current Premier in 2008.

      Remember that during 2021 local elections in Kapan, a Civil Contract candidate would yell in the microphone that ‘we will not let the Albanians dictate their will to us’ referring to Kocharian, Sargsyan, and Karabakhtsis. Politicians usually say what the people want to hear to get their votes, so that candidate knew well the sentiment in the crowd. This is at the scale of Armenia.

      Without insulting anyone, I think the majority of our people thought and thinks that their quality of life would drastically improve if Armenia gets rid of Karabakh. Let’s put aside if this is right or wrong (I think it’s wrong). Why did this new government not work in that direction diplomatically starting from 2018 and chose war instead? If the government and the majority of the people who elected it want to get rid of a weight (but don’t have the courage to openly admit it) and that there is a process, a peace plan (Russian plan officially presented to Armenia in 2019) that allows it to do just that, why the hell did you choose war? Did you simply want to avoid the traitor epithet (at the cost of thousands of lives) or did you have instructions from the West to not let a Russian initiative succeed (whatever the cost to the Armenian people)? These are open questions for the historians.

  2. Mika says:

    ՀՀ առնվազն 800 հազար քաղաքացի ծառայել է ՀՀ զինված ուժերում 1994 ից (հաշվեք բոլոր զորակոչերը 26 տարվա ընթացքում) ու բոլորն էլ հետ են եկել ու պատմել իրենց շրջապատին ու ընտանիքին թե վառելիքի ու սնունդի թալանի թե իրենց հանդեպ եղած վերաբերմունքի մասին։ Բոլորս էլ գիտենք բանակում ու հասարակության մեջ տասնամյակներ տիրող բարքերի մասին։ Նույնն էլ Ղարաբաղցի սպաների վերաբերմունքը հայաստանցի զինվորների հանդեպ։ Առաջ շարժվելու համար մեզ ճշմարտության Հանձնաժողովներ է պետք ստեղծել ու վերականգնել արդարությունը։ Միայն արդարության վերականգնմամբ է հնարավոր մարդկանց հետ բերել հասարակական կյանք ու սպանել անտարբերությունը։

  3. Լավատես says:

    Փորձում եմ հասկանալ գլոբալ ուժերի այսօրվա ռազմավարությունը: Բնական է՝ դա գլոբալ ուժերի կողմից աշխարհի արդյունավետ կառավարումն է իրենց շահի համար: Ովքե՞ր են նրանց մրցակիցները, որոնք խոչընդոտ են հանդիսանում գլոբալ ուժերի համար: Բնական է՝ դրանք գլոբալ ուժերից անկախ, սեփական քաղաքականությամբ առաջ գնացող, հույսներն իրենք իրենց վրա դնող, անկախության համար անընդմեջ մարտնչող, քաղաքականապես հասուն ազգերն են, որոնք աշխարհի ժողովուրդների ազնվականներն են, իսկ սա էլ նախատեսում է ծառայել աշխարհի ժողովուրդներին, ինչպես ծնողն է ծառայում իր անչափահաս երեխաներին, ինչպես ուսուցիչն է ծառայում իր աշակերտներին, ինչպես հերոսն է ծառայում իր զինակիցներին: Ո՞րը պետք է լինի ծառայող ազնվականության ռազմավարությունը: Բնական է՝ դա ծառայող ազնվականության ուժերի կողմից աշխարհի արդյունավետ կառավարումն է իրենց շահի համար: Այսօրվա գործող գլոբալ ուժերը համախմբված են, բայց նրանք չեն ծառայում ժողովուրդներին, այլ ժողովուրդներին են ծառայեցնում իրենց: Սրանց լավ հատկանիշներն են՝ գլոբալ եւ համախմբված լինելը, ազնվականներն էլ սրանցից պետք է սովորեն լինել գլոբալ եւ համախմբված: Հակաժողովրդական գլոբալ ուժերի ուժը քաղաքականապես անչափահաս զանգվածն է, որը հզոր ուժ է քաղաքականապես հասուն զանգվածի դեմ՝ անչափահաս երեխան ծնողի դեմ, քաղաքականապես անչափահաս ընտրողը քաղաքականապես հասուն ընտրողի դեմ եւ այլն: Սա ազնվականության ծառայության թուլության հետեւանք է, թուլացել է անչափահասների կողմից հարգանքը ծնողի, ուսուցչու, հերոսի հանդեպ:
    Ի՞նչ անել: Ամեն մարդ, ով ցանկանունում է ծառայել իրեն, իր ընտանիքին, իր ազգին եւ իր մարդկությանը, պետք է իր ժամանակի տասը տոկոսը ծախսի ինքն իր վրա, իր ընտանիքի, իր ազգի եւ իր մարդկության վրա, ժամանակը ամենաբնական փողն է, որն առանց միջնորդների ազնվականությունը կարող է ծախսել իր ծառայության համար: Ազնվականությանը բարի ծառայություն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031