«Սահմանամերձ յուրաքանչյուր գյուղի համար նման նախաձեռնությունները մեծ իրադարձություն են և ոգևորությամբ են ընդունվում գյուղացիների կողմից», Aravot.am-ի հետ զրույցում նշեց Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը:
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի կենտրոնում նոր հուշաղբյուր է տեղադրվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը: «Հուշաղբյուրի տեղադրման նախաձեռնությունը եղել է ռուսաստանաբնակ Բելլա Խաչատրյանինը, ով ծննդով Մովսես գյուղից է: Օծման արարողությունը կատարել է Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:
Քանի որ հուշաղբյուրին նաև խաչ է տեղադրվել, մենք որոշել ենք այն կոչել Խաչաղբյուր: Սահմանամերձ յուրաքանչյուր գյուղի համար նման նախաձեռնությունները մեծ իրադարձություն են և ոգևորությամբ են ընդունվում գյուղացիների կողմից»,-հավելեց Արկադի Յամուկյանը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Արկադի Յամուկյանի