Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը երբեք չի ենթարկվել անբանների ու սադրիչների տրամադրություններին ու չի ենթարկվելու. Ռուսաստանի հայերի միություն

Դեկտեմբեր 22,2022 20:15

Լաչինի միջանցքում ծավալվող իրադարձությունների հետ կապված՝ հասարակության կողմից հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ է պասիվ դիրքորոշում որդեգրել հայկական Սփյուռքը, ինչո՞ւ այնպես, ինչպես Հայաստանում, բողոքի ցույցեր չեն կազմակերպվում տվյալ երկրների դեսպանատների ու միջազգային կառույցների գրասենյակների դիմաց:

Հարցադրումը ուղղեցինք Արա Աբրահամյանի գլխավորած Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությանը: Պատասխանը հետևյալն էր.

«Լաչինի միջանցքում ծավալած Ադրբեջանի սադրիչ և հակամարդկային գործողությունների մասին իր պաշտոնական տեսակետը Ռուսաստանի հայերի միությունը հայտնել է հատուկ հայտարարությամբ: Այն հրապարակվել է մամուլում:

Միաժամանակ հայտնում ենք, որ մենք զբաղված ենք, ինչպես և անցյալում, մասշտաբային հումանիտար, նաև նախատոնական օգնության կազմակերպմամբ, որը ուղարկվում է Հայաստան և Արցախ: Այս օրերին ավելի քան տասը տոննա բեռ ճանապարհ է ընկել:

Ի՞նչ բողոքի ակցիաների մասին է խոսքը, մեզ համար հասկանալի չէ: Մոսկվայում ո՞ւմ դեմ պետք է բողոքի ակցիա անել: Այն բանի դե՞մ, որ ռուս խաղաղապահները ամեն հնարավորը անում են, որպեսզի Ղարաբաղում չվերսկսվեն ռազմական գործողությունները, թե՞ Գազպրոմի, որը հինգ անգամ ավելի ցածր գնով Հայաստանին գազ է մատակարարում, ի համեմատ մյուս երկրների:

Այն, այսպես կոչված հայկական գործիչները, որպես կանոն կասկածելի կողմնորոշում ունեցող, և ոչ միայն քաղաքական իմաստով կասկածելի կողմնորոշում, որոնք իբրև թե դժգոհ են հայկական համայնքի գործունեությունից, նույնպիսի սադրիչներ են, ինչպիսիք են ադրբեջանցի «բնապահպանները», որոնք արգելափակել են Կյանքի ճանապարհը: Այդ երկու խմբերն էլ ունեն մեկ ընդհանուր հովանավոր ու լարախաղաց:

Ռուսաստանի հայերի միությունը երբեք չի ենթարկվել անբանների ու սադրիչների տրամադրություններին ու չի ենթարկվելու:

Իսկ եթե ինչ-որ մեկը իր էներգիան ծախսելու տեղ չունի, ապա թող դուրս գա վիրտուալ իրականությունից ու սոցիալական հարթակներից և, մենք նրան կօգնենք գտնել իրեն կամավորական ինքնաարտահայտման գործում՝ ի նպաստ արցախահայության, Հայաստանի, Սփյուռքի և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման»:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031