Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հնչեցրած քննադատությունը չի կարող մեկնաբանել, որովհետև «նախ պետք է հասկանանք՝ ինչն է առաջ բերել հայկական կողմի դժգոհությունը»:
«Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչի ելույթին [ՄԱԿ ԱԽ նիստում], ես պետք է տեսնեմ՝ կոնկրետ ինչ դժգոհություն է այն առաջ բերել ձեր կողմից նշված անձանց մոտ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ