Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմա-քաղաքական վիճակը

Դեկտեմբեր 22,2022 20:25

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմա-քաղաքական վիճակը:

Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:

Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

 

ԱՀ Նախագահի աշխատակազմի
Տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031