Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը

Դեկտեմբեր 22,2022 19:20

Քիչ առաջ ավարտվեց Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստը վարեց Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Ավագանին հաստատեց Իջևան համայնքի տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը:  Օրակարգում ներառված էր նաև Իջևանում ԹՈՒՄՈ կենտրոնի համար տարածք հատկացնելու հարցը։ Նախորդ նիստերից մեկում Իջևան համայնքի ավագանին մերժել էր մարզադպրոցի տարածքում ԹՈՒՄՈ հիմնելու առաջարկը։

Այսօրվա  նիստում  ընդունված որոշմամբ՝ Իջևանի զբոսայգու տարածքում առաջիկայում  կտեղադրվեն ԹՈՒՄՈ-տուփեր։ Մեկ այլ որոշմամբ ավագանին հավանություն տվեց Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված 0.06996հա մակերեսով, Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 0.02հա մակերեսով և Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 0.006հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը:

Օրակարգում ընդգրկված էր նաև Իջևան համայնքի «Ենոքավան բնակավայրի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում»  նախագծի մշակման համաձայնեցումը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031