Նոր տարին հրաշքների, հեքիաթների, երազանքների իրականացման ժամանակ է:
Ավանդույթի համաձայն` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Անահիտ Ավանեսյանը փոքրիկներին մաղթել է շուտափույթ ապաքինում և երազանքների կատարում:
Հնչել են նախատոնական մաղթանքներ, երեխաներին զվարճացրել և նվերներ են հանձնել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Կարդացեք նաև
Ամանորյա երգուպարին հաջորդել է «Խամաճիկների պետական թատրոնի»` փոքրիկներին նվիրված ներկայացումը:
ՀՀ առողջապահության նախարարություն