Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում 2023թ․ պետական բյուջեի  շուրջ քննարկումները շարունակվելու են դեկտեմբերի 29-ին

Դեկտեմբեր 22,2022 18:44

Գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է  ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման  ենթակա «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բյուջեի նախագծի վերաբերյալ  նախնական քննարկումների արդյունքում  միայն ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի կողմից է ներկայացվել   2 առաջարկություն:

Նախագիծը դրական եզրակացությամբ ամփոփվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում։

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու նպատակով։

Իսկ 2023թ․ պետական բյուջեի  շուրջ քննարկումները շարունակվելու են դեկտեմբերի 29-ին։

2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել  ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։ ԱԺ նախագահն առաջարկել է խորհրդարանի խմբակցություններին 2023թ.պետբյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների շրջանակում  ԱՀ կառավարությանը ներկայացնել գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկություն:

Հանրապետության ֆինանսատնտեսական գլխավոր փաստաթուղթը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր  «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին» Ազգային ժողովի հայտարարության ընդունմանը:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն:

Նիստն ամփոփվել է պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի, Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Մելքումյանի հայտարարություններով:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031