Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Լաչինի միջանցքով վերականգնվել է մարդասիրական նշանակության տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Ըստ նրա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը շարունակում են աշխատանքը իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ
«Նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերսկսվել է գազամատակարարումը, վերականգնվել է մարդասիրական նշանակության տրանսպորտային միջոցների, այդ թվում շտապ օգնության մեքենաների տեղաշարժը: Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում իրավիճակը կկարգավորվի: Մենք կողմերին կոչ են անում խստորեն հետևել իրենց ստանձնած պարտավորություններին՝ համաձայն առաջնորդների հայտարարությունների»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի:
«[Ռուսաստանի] դիրքորոշումն արդեն հնչեցվել է և՛ ճեպազրույցներում, և՛ ՄԱԿ ԱԽ թեմայի վերաբերյալ նիստի ընթացքում: Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի: Անհրաժեշտ է նաև կարգավորել տարածաշրջանի հանքավայրերի մշակման մասով եղած տարաձայնությունները»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ