Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի, ճգնաժամերի լուսաբանման մարտահրավերները՝ «Թվապատում․ Aftershock 2022»-ի կիզակետում

Դեկտեմբեր 22,2022 17:42

Դեկտեմբերի 20-21-ը անցկացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ութերորդ մեդիա կոնֆերանսը «Թվապատում․ Aftershock 2022» խորագրով, որը պատերազմի և ճգնաժամի պայմաններում մեդիայի աշխատանքի մասին էր։

Մշտապես արձագանքելով երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պարբերաբար անդրադառնում է ցավալի արդիականությունը պահպանող հակամարտությունների լուսաբանման թեմային։ «Թվապատում․Aftershock 2022»-ի օրակարգում էլ այս անգամ Հայաստանում, Ուկրաինայում և տարածաշրջանում չավարտվող պատերազմների, հակամարտությունների, ճգնաժամերի լուսաբանման մարտահրավերներն էին։

Մեր գործընկերները Մոլդովայից, Բելառուսից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից խոսեցին թեժ կետերում աշխատանքի բարդությունների, լրագրողների անվտանգության, էթիկայի, փաստերի ստուգման, ժանրերի ու ձևաչափերի կիրառման և այլ մասնագիտական խնդիրների մասին։

«Թվապատում․ Aftershock 2022» կոնֆերանսի բանախոսներն էին՝

  • Մարիամ Նիկուրաձե, OC Media, համահիմնադիր, գործադիր տնօրեն, Վրաստան
  • Աուգուստինաս Սուլիյե, Lithuanian National Broadcaster LRT, միջազգային լուրերի խմբագիր, Լիտվա
  • Նաիրա Մարտիկյան, JAMnews կայքի Հայաստանի ղեկավար
  • Մարիա Մալևսկա, STB ՀԸ, տարածաշրջանային թղթակից Խարկովում, Ուկրաինա
  • Տիգրան Պասկևիչյան, Ալիք մեդիա, գլխավոր խմբագիր, Հայաստան
  • Մհեր Արշակյան, Նյուարմենիա, լրագրող, Հայաստան
  • Զախար Պրոցիուկ, Kyiv Independent, զարգացման գլխավոր տնօրեն, Ուկրաինա
  • Սուսաննա Շահնազարյան, Գորիսի Մամուլի Ակումբի նախագահ, Հայաստան
  • Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Լեռնային Ղարաբաղ
  • Կարեն Հարությունյան, Civilnet, Գլխավոր խմբագիր, Հայաստան
  • Միխայիլ Դորոշեվիչ, Baltic Internet Policy Initiative, գործադիր տնօրեն, Բելառուս
  • Էդիկ Բաղդասարյան, Հետք, գլխավոր խմբագիր
  • Հովհաննես Նազարեթյան, EVN report, լրագրող
  • Դումիտրու Գարկալիուկ, JurnalTV, Antena 3, թղթակից, Մոլդովա
  • Օլգա Գուժվա, IWPR (Institute for War and Peace Reporting), Ուկրաինայի ձայնը ծրագրի ղեկավար, մեդիա փորձագետ, Ուկրաինա
  • Նազիկ Արմենակյան, 4plus, համահիմնադիր, վավերագրող լուսանկարիչ, Հայաստան
  • Իրինա Սամպան, ռազմական լրագրող, Ուկրաինա
  • Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ, համահիմնադիր, Հայաստան
  • Արթուր Պապյան, թվային անվտանգության և մեդիա փորձագետ

«Թվապատում Aftershock 2022» մեդիա կոնֆերանսը կազմակերպվեց շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ուկրաինական պատերազմի տեղեկատվական արձագանքը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031