Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺԲ երիտթեւի ներկայացուցիչ. «Վստահ ենք, որ միջազգային խաղաղապահ ուժեր Բերձորի միջանցքում կտեղակայվեն, համենայն դեպս, պետք է պարտադրենք»

Դեկտեմբեր 22,2022 17:26

«Ազգային ժողովրդավարական բեւեռն» այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ կարճատեւ ցույց էր կազմակերպել: Ցուցարարների մի խումբ կրում էր ՄԱԿ-ի խաղաղապահների խորհրդանշական հանդերձանք եւ վանկարկում էին «Հայաստանին՝ իրական դաշնակից, Արցախին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ» կարգախոսները:

ԱԺԲ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Սոնա Մխիթարյանը ընթերցեց ՄԱԿ-ին հասցեագրված նամակը եւ այն հանձնեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին: Հետո Սոնա Մխիթարյանն Aravot.am-ին ասաց. «Բերձորի միջանցքն արդեն ավելի քան տասն օր փակ է եւ Հայաստանը Արցախի հետ չի կարողանում կապ հաստատել: Այնտեղ կան բազմաթիվ հիվանդներ: Նաեւ կենսական անհրաժեշտության պարագաների բաց կա, էլ չասենք, որ քաղաքացիական բնակչության կյանքին սպառնալիքի խնդիր է: Սակայն, փաստացի, թշնամի Ադրբեջանը եւ իբր ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում: Մենք ստիպված դիմում ենք միջազգային հանրությանը՝ հույս ունենալով, որ կմիջնորդեն եւ արցախահայության կյանքը կփրկվի: Այս բովանդակությամբ նամակն ընթերցեցինք եւ հանձնեցինք: Հույս ունենք, որ պատասխան կլինի»:

Դիտարկմանը, որ ՄԱԿ-ն անվտանգության խորհրդի նիստ գումարել է, Ադրբեջանի հասցեին եղել են քննադատություններ, սակայն օրեր են անցել, բայց Ադրբեջանը արհամարհում է նաեւ ՄԱԿ-ին, այսինքն, միջազգային հանրությունը հերթական անգամ բավարարվում է ընդամենը հայտարարություններով, Սոնա Մխիթարյանը պատասխանեց. «Շատ երկրների ներկայացուցիչներ, թեկուզ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, հստակորեն նշել են, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի: Դիվանագիտական ճանապարհն էլ՝ դիվանագիտական ճանապարհ, բայց սա մեր պետությունն է եւ Հայաստանը պետք է դիմի միջազգային խաղաղապահներին, իսկ Հայաստանը չի դիմում: Իսկ ռուսական զորքը չունի մանդատ: Հետեւաբար, եթե Հայաստանը դիմի, չեմ կարող պնդել, բայց մենք վստահ ենք, որ միջազգային խաղաղապահ ուժեր կտեղակայվեն: Համենայն դեպս, պետք է պարտադրենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031