Եվրադատարանն անուղղակիորեն որոշել է, որ Լաչինի ճանապարհը պետք է բացվի,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Երեկ Եվրոպական դատարանը բավարարել էր Հայաստանի ներկայացրած պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Այսինքն՝ դատարանը հաստատել է, որ ճանապարհը փակողների հետեւում կանգնած է Ադրբեջան պետությունը։
Իսկ ե՞րբ պետք է Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը գոնե ՄԻԵԴ որոշման մեջ նշված խավերի համար։
«Այսօր արդեն ճանապարհը պետք է բացվեր, նույնիսկ երեկ՝ վճռի հրապարակումից հետո»,- ասաց Արա Ղազարյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: