Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանին

Դեկտեմբեր 22,2022 16:40

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ՊՆ-ների ժողովին, որից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  խոսել է նաև Հայաստանի մասին։

Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պնդումները՝ Աքարը նշել է.

«‎Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը։ Հայաստանի կողմից Ադրբեջանի Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքի սեղմումը կարևոր է թե’ իր, թե’ տարածաշրջանի խաղաղության համար։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս հնարավորությունը պետք է ճիշտ գնահատվի։ Եթե Հայաստանը խուսափի հրադադարի խախտումներից, գործի հրադադարի վերաբերյալ հայտարարությանը համապատասխան, ապա կարող է լինել խաղաղության և կայունության մաս»։

Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ տարածաշրջանում «խաղաղության ու հանգստության հաստատումը/ձևավորումը ու մնայուն լինելը կնպաստի ոչ միայն երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական բարօրությանը և անվտանգությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031