Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի մշակման հետ կապված կողմերի տարաձայնությունների պատճառով: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել եռակողմ պայմանավորվածությունները Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ կապն ապահովելու համար:
«Ափսոսանք են հայտնել, որ Երևանը որոշել է հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ս.թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումից՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ընդգծվել է բոլոր եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքը շարունակելու կարևորությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ