Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ 2023թ. ֆինանսական տարվա հատկացումների վերջնական օրինագծով կոչ է արվում 60 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին

Դեկտեմբեր 22,2022 16:15
amn

Վաշինգտոն – 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների վերջնական օրինագծով կոչ է արվում հատկացնել 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Վերջնական զեկույցի բովանդակության մեջ գրված է, որ «համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 ԱՄՆ դոլար Հայաստանի համար, ներառյալ՝ տնտեսական զարգացմանը, մասնավոր հատվածի արտադրողականությանը, էներգետիկ անկախությանը, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը աջակցելու ծրագրեր»:

Համաձայնագրով հատկացվում է 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից «տուժած տարածքներում մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար»:

Բացի այդ, օրինագծում ներառվում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցման ակտի 907 Բանաձևի վերաբերյալ հատված:

Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևով սահմանվում է, որ ԱՄՆ օգնությունը «չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Վերջնական զեկույցում նաև հավանություն տրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված հատվածին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը շարունակում է մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրա հետևանքով առաջացած մարտահրավերներով՝ բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»:

«Հաշվի առնելով Արցախը և Հայաստանը կապող միակ ճանապարհի Ադրբեջանի կողմից շարունակվող արգելափակումը, Համագումարն ողջունում է Հանձնաժողովի շարունակական մտահոգությունը Արցախի մարդասիրական կարիքների վերաբերյալ»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մենք հատկապես բարձր ենք գնահատում Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք 60 միլիոն դոլարի օգնության և Արցախին՝ ականազերծման համար, 2 միլիոն դոլարի աջակցության ներառումը փաստաթղթում»,- շարունակեց Խալոյանը։ «Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը նպաստելու իրենց շարունակական ջանքերի համար՝ միաժամանակ քարոզելով Արցախին այդքան անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031