Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահի հրամանում:
«Բավարարել Վարդանյան Ռուբեն Կառլենովիչի, ծնված 1968թ. մայիսին 25-ին Հայաստանում, դիմումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ»,- ասվում է հրամանում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ