Ռուսաստանի արտգործնախարար Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեհաջող կատարում են իրենց առաքելությունը Ղարաբաղում՝ ի հեճուկս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության: Նրա խոսքով ռուս խաղաղապահներն անում են ամեն բան՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար:
«Իրենց պարտականությունը ռուս խաղաղապահները կատարում են… Հենց ռուս խաղաղապահներն են անում ամեն բան՝ իրավիճակի կայունացման համար, և նրանց մոտ դա ստացվում է: Ուստի չի ընդունվում նման վերաբերմունք խաղաղապահների նկատմամբ»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ