Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, այս պահին այդտեղ հերթերն աննշան են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա ներկայացմամբ՝ այս հաջողությունը գրանցվել է կառավարության ջանքերի շնորհիվ։
«Կառուցվել են լրացուցիչ անցակետեր, տեղադրվել է լրացուցիչ ռենտգեն սարքավորում եւ նախկինում հայկական բեռներով մոտ 200 բեռնատարի փոխարեն, այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են»,-ասաց նախարարը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ