Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհի հայաստանյան հատվածում այս փուլում հողային աշխատանքներ են կատարվում, ճանապարհը կասֆալտապատվի մինչեւ մայիս ամիս։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են բնապահպաններ, փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ պահանջելով մուտք գործել Կաշենի եւ Դրմբոնի հանքավայրեր՝ մշտադիտարկման։ Արցախը 11 օր է՝ շրջափակման մեջ է, առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ այդ թվում պարեն եւ դեղորայք, չեն մտնում Արցախ։ Մարդասիրական աղետն Արցախում խորանում է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ