Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն բան` կարգն ու հանգստությունը պահպանելու համար, գործում են համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդման, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները:
«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ կարգ ու խաղաղություն պահպանելու համար այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ նրանք գործում են բացառապես երկրների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթերի տառին և ոգուն համահունչ: Մենք, անկասկած, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք այդ թեմայով քննարկումները»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ