Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։
Ստուգումներ են իրականացվում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այբ» կենտրոնում, ինչ նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։
Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ այս ամենը հերթական կեղծ ահազանգեր են։
Այն ուսումնական հաստատություններ, որտեղ ահազանգեր են ստացվել, ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, որոնք նույնպես հերթապահություն են իրականացնում նշված վայրերում։
Կարդացեք նաև
«Այբ»-ում այս պահին ամեն ինչ հանգիստ է դասապրոցեսը չի խաթարվել, աշակերտներն էլ անհոգ, ֆուտբոլի դաշտում գնդակ են տշում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: