Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարվում է զորակոչ՝ պահեստազորի սպայական կազմի համար․ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ուժեղացված հսկողություն կիրականացնեն սահմանային անցակետերում

Դեկտեմբեր 22,2022 12:52

Դեկտեմբերի 26-ից մինչեւ 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ` հայտարարվում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչեւ 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ երկու տարի ժամկետով: Որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։

Նախագծով սահմանվում է՝

1) պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սահմանվում է մինչեւ 10 բժիշկ-մասնագետ

2) պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչեւ 2023 թվականի փետրվարի 20-ը, ներառյալ` զորացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների եւ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւերից) ղեկավարների համար էլ, ըստ նախագծի, սահմանվում է՝ հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված եւ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` օրենքով նախատեսված սահմանափակումներ եւ գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին։

Այլ երկրներում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա եւ ՀՀ վերադարձող քաղաքացիների մասին տեղեկությունները, ըստ նախագծի, պետք է ներկայացվեն ՀՀ ՊՆ կամ զորահավաքային համալրման ծառայության պետին:

Նախագծով սահմանվում է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն է պետք է զորակոչի ընթացքում ուժեղացնեն վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու համար։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031