Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատժամիջոցներն ավելի թանկ են նստել ԵՄ-ի վրա. որքանո՞վ է Եվրոպան կախված ռուսական գազից և ունի՞ արդյոք այլընտրանքային լուծումներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Դեկտեմբեր 22,2022 12:46

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն  ուսումնասիրել է Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից և դիտարկել հնարավոր այլընտրանքային լուծումները

  • 2021-ին Ռուսաստանը դեպի Եվրոպա միայն խողովակաշարերով արտահանել է 167 մլրդ մ³ գազ(որից ԵՄ երկրներ՝3 մլրդ մ³-ը), իսկ ՀԲԳ տեսքով արտահանել է 17.4 մլրդ մ³ գազ(որից միայն ԵՄ երկրներ՝ 14.3 մլրդ մ³-ը)։ 2021-ին ՌԴ մասնաբաժինը դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման մեջ կազմել է 38․5%, իսկ միայն ոչ եվրոպական աղբյուրների շրջանում՝ շուրջ 54%։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանից ներմուծված գազը կազմել է ԵՄ սպառման շուրջ 40%-ը, ԵՄ նավթի ներմուծման մոտ 25%-ը և ածխի ներմուծման 20%-ը նույնպես բաժին է հասնում Ռուսաստանին։
  • Հիմնականում ռուսական գազը դեպի Եվրոպա և Թուրքիա է ուղղվում խողովակաշարերի միջոցով, որոնց տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է գրեթե 300 մլրդ մ³։
  • Պատմականորեն ռուսական գազի զգալի մասը դեպի Եվրոպա մատակարարվում էր Ուկրաինայի տարածքով․ 1998-ին Գազպրոմը ավելի քան 140 մլրդ մ³ գազի շուրջ 70%-ը ԵՄ-ին մատակարարել է ուկրաինական տարանցման ճանապարհներով։ Սակայն ներկայումս, օրինակ, 2021-ին, Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ տեղափոխված գազի ծավալը չի գերազանցել 42 մլրդ մ³-ը։
  • Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, բնական գազի սպառման շուրջ 50%-ը ապահովում է ռուսական գազի հաշվին։ Միաժամանակ, Գերմանիայի վերջնական էներգիայի 25 ստացվում է գազից։
  • 2022-ի առաջին 9 ամիսներին ԵՄ-ն ՌԴ-ից ներմուծել է 70,7 մլրդ մ³ գազ՝ նախորդ տարվա 117 մլրդ-ի փոխարեն։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ից ԵՄ գազի ներմուծումը 9 ամսում կրճատվել է 40%-ով(46.3 մլրդ մ³-ով)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում, խողովակաշարերով ռուսական գազի ներմուծումը 9 ամսվա տվյալներով գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ ահա ՀԲԳ տեսքով ներմուծումներն աճել են 46%-ով՝ կազմելով 16,5 մլրդ մ³։
  • Ըստ եվրոպական հանձնաժողովի ներկայացրած տվյալների միայն 2022թ առաջին կիսամյակի ընթացքում գազի արտաեվրոպական ներմուծումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 150 մլրդ եվրո։ Սա գրեթե համարժեք է 2021թ ողջ տարվա ցուցանիշին, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցում է 2020թ ցուցանիշը։
  • 2022թ․ առաջին կիսամյակի տվյալներով ԵՄ կախվածությունը ռուսական ներմուծումից շարունակում է մնալ էական՝ ավելի քան 30%։ Իհարկե, հաշվի առնելով Հյուսիսային հոսքի փակումը՝ երկրորդ կիսամյակում այդ կախվածությունը առավել կկրճատվի, բայց ձմռանը պահանջարկի ավելացման արդյունքում ամեն ինչ կարող է վերադառնալ «ի շրջանս յուր»։
  • ՌԴ 2022թ․ բյուջեում ռուսական նավթի բազային գինը սահմանված է $44.2/բարել, իսկ բնական գազի արտահանման գինը՝ $250 հազար մ³-ի դիմաց։ Ստացվում է, որ նույնիսկ եթե ռուսական գազի ներմուծումը ԵՄ 2022թ․ 9 ամսում կրճատվել է 40%-ով, ապա հաշվի առնելով, որ գազի միջին գինը կանխատեսվածից մոտ 400%-ով ավելի է, ակնհայտ է, որ ՌԴ եկամուտները միայն ավելացել են։ Նույնը կարելի է ասել նաև նավթի մասին։
  • Տնտեսական բեռի տեսանկյունից ռուսական էներգակիրների նկատմամբ ԵՄ պատժամիջոցները ավելի թանկ են նստել ԵՄի վրա՝ վերջինիս ծախսերը շեշտակիորեն ավելացնելով, քան ՌԴի վրա, որի եկամուտները շարունակել են աճել։
  • ԵՄ-ն որպես ռուսական գազի հիմնական այլընտրանքներից մեկը դիտարկում է նորվեգական ներմուծումների ավելացումը։ Սակայն Նորվեգիան չունի համապատասխան պաշարներ՝ ԵՄ-ին ավելի մեծ ծավալներով և երկարաժամկետ գազ մատակարարելու համար։ Նույնիսկ ներկայիս տեմպի պահպանման դեպքում վերջինիս պաշարները կսպառվեն առաջիկա տասնամյակի ընթացքում, իսկ արդյունահանման ավելացումը ավելի կարագացնի այդ գործընթացը։
  • 2022թ․ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի տվյալներով ԵՄ գազի ներմուծման 34%-ը ապահովվել է ՀԲԳ հաշվին, որն առաջին անգամ գերազանցել է ռուսական ներմուծումների ծավալը։ 2022թ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԲԳ ներմուծման ծավալն ավելացել է 72%-ով՝ կազմելով8 մլրդ մ³, իսկ 2-րդ եռամսյակում՝ 49%-ով՝ 35.6 մլրդ մ³։ Միայն 2-րդ եռամսյակում ԵՄ-ն ներմուծված 35.6 մլրդ մ³ հեղուկ բնական գազի համար վճարել է 31,4 մլրդ եվրո։ Ընդհանուր առմամբ, 2022թ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄն ԱՄՆից ներմուծել է 39 մլրդ մ³ գազ, ինչը 117%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաև արդեն իսկ 70%-ով է 2021թ ողջ տարվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ դեպի ԵՄ ՀԲԳ ներմուծողներից միայն ՌԴի և ԱՄՆի պարագայում են մատակարարումները շեշտակի ավելացել։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031