Ադրբեջանցի ֆեյք բնապահպանների կողմից Լաչինի, իսկ ավելի ճիշտ՝ Բերձորի միջանցքը փակելուց հետո «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր ուղեւորվել էին դեպքի վայր՝ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու համար՝ մեզ ասել էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Գործողությունների վայր էին մեկնել պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը եւ Արթուր Խաչատրյանը: «Հրապարակը» զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ:
– Ուղեւորվել էիք Լաչինի միջանցք, կարողացա՞ք տեղ հասնել եւ տեղում ինչի՞ ականատես եղաք:
– Մեզ ճանապարհին կանգնեցրին հայ ոստիկաններն ու ասացին, որ դրանից 50 մետր ներքեւ արդեն ռուսներն են փակել:
Կարդացեք նաև
– Եթե հրաժարվեիք ոստիկանների պահանջին ենթարկվել, կձերբակալեի՞ն ձեզ:
– Տրամաբանություն չկար անցնել, երբ 50 մետր հետո ռուսներն էին կանգնած:
– Ռուսական կողմի այդ զգուշությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ցուցարար ադրբեջանցիների մեջ զինված մարդիկ կան:
– Չեմ կարող ասել, դա փաստ է, ես նման բան չգիտեմ, փաստ է, որ դա կազմակերպված է իրենց պետության կողմից, իրենց, այսպես կոչված, բնապահպանական պահանջներին հետեւել են նաեւ քաղաքական պահանջներ։
– Իսկ ՄԱԿ–ում Ռուսաստանի ներկայացուցչի խոսքը Ձեզ վրա ի՞նչ տպավորություն թողեց:
– Ռուսաստանն ի՞նչ է ասել, ասել է՝ մենք բանակցում ենք, հույս ունենք՝ կբացվի, բայց որ մենք Ռուսաստանից կտրուկ քայլեր ենք ակնկալում՝ դա անվիճելի է:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: