ՀՀ ոստիկանությունը վերջերս բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում: Օրինակ՝ 30 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով կատարվում է 150 Skoda Octavia ավտոմեքենաների սարքավորումների ընթացիկ նորոգում եւ պահպանում: Նշենք, որ Skoda Octavia ավտոմեքենաներն էլ ձեռք են բերվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ 2020 թվականի հունվարից այս ընկերության սեփականատերը Ալբինա Մովսեսյանն է: Վերջինս ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի կինն է:
Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին պատկանող ընկերությունից նման խոշոր գնում է կատարում: Այս ընկերությունը նախորդ տարի 140 հատ ավտոմեքենա է մատակարարել ոստիկանությանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։