Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ ինչպես եղավ, որ 44-օրյայի ժամանակ Արցախի բնության ու բնակչության դեմ սպիտակ ֆոսֆոր կիրառածը սկսեց խոսել իբր բնապահպանությունից. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 22,2022 11:02

Արդյոք հայ-թուրքական խաղաղության գործընթացի նկատմամբ իրականում միջազգային վստահություն կա՞ր, թե՞ այդ վստահության թեզը հայկական կողմին էր հրամցվում, եւ հիմա մտավախություն կա, որ հայ հանրության լայն շերտերն այլեւս չեն հավատա հրամցվող՝ «փոխված թուրքի» հետ բարեկամության թեզին։

Իհարկե, ԱՄՆ-ն այլ բան էլ է ասում՝ կոչ անելով «բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն ու անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող բոլոր քայլերը եւ հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները»: Բոլո՛ր կողմերին։ Այսինքն՝ ճանապարհը փակի թյուրքական կողմը, ճգնաժամ ստեղծի թյուրքական կողմը, (ընդ որում՝ նման կոչեր էլի են հնչեցրել) սպառնա թյուրքական կողմը, բայց կոչը հնչի բոլոր կողմերի համար։

Եվ մյուս հարցը՝ ի՞նչ է, ի վերջո, ուզում կորզել թյուրքական կողմը հայկական կողմից Բերձորի միջանցքի փակմամբ, ի՞նչ նվազագույն ու առավելագույն պահանջներ են առաջադրվել մեր առջեւ։ Պատասխանը հստակ է՝ ինչ էլ կորզի, ի վնաս մեզ է, քանզի մեզ համար չկա նվազագույն կամ առավելագույն կորուստ։ Եվ, իհարկե, միջազգային ոչ մի կոչ թյուրքական կողմին չի հակադարձի, թե այդ ինչպես եղավ, որ 44-օրյայի ժամանակ Արցախի բնության ու բնակչության դեմ սպիտակ ֆոսֆոր կիրառած թյուրքը սկսեց խոսել իբր բնապահպանությունից։

Որն է մե՛ր անելիքը։ Բերձորի միջանցքը Հայաստանի եւ Արցախի կյանքի ճանապարհն է։ Իսկ կյանքի համար պայքարում են ու պայքարում են համառ, չմեռնելու հաստատակամությամբ, բոլոր հնարավոր ու անհնարին թվացող ձեւերով։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031