Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահների տեղակայումը չի ենթադրում, որ նրանք պետք է իրենց զենքը եւ ռազմական սահմանափակ ներուժն ուղղեն Ադրբեջանի դեմ»․ արտակարգ եւ լիազոր դեսպան․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 22,2022 10:54
Armen Martirosyan

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ զրուցել ենք ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Ռուսաստանից ակնկալիքները որքանո՞վ են ճիշտ ձեւակերպված։ Շատ է խոսվում, որ պետք է ավելի մեծ ճնշում գործադրել հենց Ռուսաստանի նկատմամբ, քանզի ռուս խաղաղապահներն են այնտեղ տեղակայված՝ իրենց պատասխանատվության գոտին է։

– Այո, բայց ռուս խաղաղապահների տեղակայումը չի ենթադրում, որ նրանք պետք է իրենց զենքը եւ ռազմական սահմանափակ ներուժն ուղղեն Ադրբեջանի դեմ։ Չմոռանանք, որ էնտեղ կան նաեւ թուրքական դիտորդներ, այսինքն՝ գիտենք, որ թուրքերն էլ, թեեւ սահմանափակ ներկայություն, բայց, այնուամենայնիվ, ունեն։ Չմոռանանք նաեւ, որ ռուսները հանդիսանում են միջնորդ՝ ամենից ակտիվ միջնորդը տարածաշրջանում, եւ ունեն իրենց շահերն ինչպես Ադրբեջանի հետ տարբեր հարցերում, այնպես էլ Թուրքիայի հետ։

– Ըստ այդմ՝ հիմնավո՞ր են մեր դժգոհությունները Ռուսաստանից, որ վերջինս ավելի մեծ ջանքեր չի գործադրում այս խնդրի լուծման ուղղությամբ։

– Գիտե՞ք ինչ, էստեղ քաղաքական նախապատվությունների հարց է՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ է։ Եթե ռուսներն էնտեղ ընդհանրապես չլինեին, ի՞նչ կլիներ այդ դեպքում՝ սա մի ծայրահեղություն է, մյուս ծայրահեղությունն այն է, թե ռուսներն իրենց՝ մոտ 2 հազար խաղաղապահներով ինչ կարող են անել։ Սրանք երկու ծայրահեղություններ են։ Մեկն ասում է՝ այո, Ռուսաստանը հնարավորինս անում է, մյուսը, ելնելով իր քաղաքական կողմնորոշումից, կարող է ասել՝ ոչ, Ռուսաստանը ոչ մի բան էլ չի անում, եւ ճշմարտությունը, բնական է, ինչ-որ տեղ մեջտեղում է։ Ռուսաստանը կանի այնքան, որքան որ կարող է, եւ որքանով բխում է իր շահերից։ Հիմա այս ամենը պետք է հաշվի առնել եւ ըստ դրա կառուցել ոչ թե ակնկալիքներ, այլ քո քաղաքականությունը։ Վերջիվերջո, քո ժողովուրդն է էդտեղ, եւ առաջին պատասխանատուն հայկական կողմն է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031