Հայ շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան գրառումը
«Այս պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային արձակուրդներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանք կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հայաստանը ավերիչ կորուստներ է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրում նշված է, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերին ծաղրում է ադրբեջանցի «էկոլոգի ակտիվիստը», որը փակում է ճանապարհը տարբեր կեղծ պատրվակներով։
Մինչ մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները դժվարանում են պաշարների հետ, և սննդի պակասը մոտ է։ Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը և գտնելով ուղիներ՝ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող ժողովրդին»:
Կարդացեք նաև