Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ հարցազրույցից։
– Սրբազան, ինչո՞ւ և ե՞րբ խզվեց Եկեղեցի-իշխանություն կապը, եթե, իհարկե, խզված եք համարում:
– Խզվելը կամ չխզվելը չեմ կարող ասել, բայց մշտապես պահանջել ենք՝ ասելով, որ այդպես չի կարելի, սա մեր վերջն է, եթե այս կերպ շարունակվի, արդեն հասել ենք վերջնահանգրվանին:
– Սրբազան, Դուք վերջին անգամ ե՞րբ եք իշխանությունների հետ հանդիպել և ասել, զգուշացրել այս մասին:
Կարդացեք նաև
– Չեմ հանդիպել, կարիք չի եղել հանդիպելու:
– Նախքան պատերազմը հանդիպե՞լ եք:
– Նախքան պատերազմն էլ, պատերազմի ժամանակ էլ, այո, հանդիպել ենք և երկար խոսել ենք: Ամեն ինչի մասին ենք խոսել: Բայց իրենք լսելու ո՛չ առաքինություն ունեն, ո՛չ էլ ցանկություն: Լսելու առաքինություն, ցանկություն չունեն: Այսքանը:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում