Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն այնքան է «վառված» Ռուբեն Վարդանյանից, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում է իր ներկայացուցչի բերանով նրանից անվանական «բողոքում»․ «Փաստ»

Դեկտեմբեր 22,2022 08:30

ՄԱԿ–ում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթում որևէ նորություն չկար. մի կերպ կարդալով իրեն տրված տեքստը՝ նա հերթական անգամ փորձեց նվնվալ, ամեն ինչ «հիվանդ գլխից առողջի վրա» բարդել՝ մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին:

Հետաքրքիր էր, որ առանձնահատուկ «բաժին հասավ» Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Այն, որ Վարդանյանի նշանակումը ԱՀ պետնախարարի պաշտոնում խիստ նյարդայնացրել է Իլհամ Ալիևին, նորություն չէ. ի վերջո, բացի նրանից, որ այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի կարգավորված չլինելը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների պասիվության ու Արցախից ամբողջովին ձեռքերը լվանալու պարագայում անհրաժեշտ նպատակների, անելիքների օրակարգի ձևավորումն ու առաջմղումը, հայության առողջ ուժերի համախմբման գործառույթները հենց Արցախի իշխանությունների, մասնավորաբար գործադիրի ուսերին է: Եվ, ինչպես երևում է, Ալիևն այնքան է «վառված» Ռուբեն Վարդանյանից, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում է իր ներկայացուցչի բերանով նրանից անվանական «բողոքում»:

Ի դեպ, շատ փորձագետների դիտարկմամբ, Արցախի դեֆակտո ղեկավարի նկատմամբ նման հիստերիայով Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում ակամա նպաստում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031